«Սասնա ծռեր»-ի 4 անդամի առաջիկայում ազատ կարձակեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն: Ենթադրվում է, որ նրանց նկատմամբ կփոխվի խափանման միջոցը` երկամսյա կալանքը:
Ըստ նույն լուրերի, դրանք այն անդամներն են, որոնք իրավապահներին ասել են, թե չեն իմացել՝ուր են գնում և ինչ են անելու ու բանից անտեղյակ հայտնվել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում:
«Չի բացառվում նաև, որ նրանք օժանդակել են իրավապահներին` տեղի ունեցածի մասին ցուցմունք տալով, ներկայացնելով խմբավորման անդամներից յուրաքանչյուրի գործողությունները և դերակատարությունը»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում