Գոռ Մինասյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանրքաշային Գոռ Մինասյանն արծաթե մեդալ նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերում։ Պոկում վարժությունում նա սանձահարեց 210 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 241 կգ և երկամարտի 451 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը։
Ծանրամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը հարթակում հայտնվեց Ռուբեն Ալեքսանյանը։ Նա 440 կգ ցուցանիշով (195+245) գրավեց 4-րդ տեղը։ Եթե Ռուբենը հրում վարժության ժամանակ բարձրացներ պատվիրած 254 կգ քաշը, բրոնզե մեդալակիր կդառնար, սակայն արդյունքում, ինչպես արդեն նշեցինք, հաստատվեց 4-րդ հորիզոնականում։
Ավելացնենք, որ Օլիմպիական խաղերի չեմպիոն է հռչակվել վրացի Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 473 կգ արդյունքով սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Երրորդ տեղն զբաղեցրել է մեկ այլ վրացի՝ Իրակլի Տուրմանիձեն։