
Գյումրիում հրավառությամբ ու երգ ու պարով են ընդունել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը
Գյումրիում օգոստոսի 17-ին, կեսգիշերն անց, ծափերով, ուրախությամբ ու հրավառությամբ են ընդունել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը:
Գիշերը, երբ Ռիո դե Ժանեյրոյում ընթանում էր Արթուր Ալեքսանյանի Կուբայի ներկայացուցիչ Յասմանի Լուգո Կաբրերայի միջև պայքարը, գյումրեցիները հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում ու ոգևորել են մարզիկին:
Իսկ նրա հաղթանակից հետո եղել է հրավառություն, և մարդիկ երգել են ու պարել:
Նշենք, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել էր չեմպիոն և իր հաղթանակը նվիրել ապրիլյան պատերազմում զոհված տղաներին:
Տեսանյութը՝ News.am-ի
Հարակից հրապարակումներ`
- Հաղթանակս նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին. Արթուր Ալեքսանյան
- Միհրան Հարությունյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
- Արթուր Ալեքսանյանը հռչակվեց օլիմպիական չեմպիոն
- Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ
- Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը մեկնարկը սկսեց հաղթանակով