Զինվորական ավտոմեքենայի վթարի պատճառները պարզելու համար քննություն է տարվում. ՔԿ
Օգոստոսի 15-ին` ժամը 10:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին կողաշրջվելու դեպքի առնչությամբ կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են միայն թեթև մարմնական վնասվածքներ: Կոտրվածքներ են ստացել միայն 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Փոխգնդապետը՝ վթարի հետևանքով հոսպիտալ տեղափոխված զինծառայողների մասին
- Հոսպիտալում գտնվող 13 զինծառայողների վիճակը բավարար է. Ա. Ասատուրյան
- Երևանում վթարի հետևանքով 16 զինվորական տեղափոխվել է հոսպիտալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան