
ԻՊ-ը Սիրիայում կրկին քիմիական զենք է կիրառել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Հալեպ քաղաքի բնակելի տարածքներում քիմիական զենք է կիրառել: Տարածքները գտնվում են սիրիական բանակի վերահսկողության տակ: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին այս մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ նրանց մանանեխի գազ են օգտագործել: Հարձակման հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չի բացառում, որ «Իսլամական պետությունը» կարող է ինքնուրույն արտադրել քիմիական զենք:
Նշվում է նաև, որ ԻՊ-ի կողմից քիմիական զենքի օգտագործման առաջին դեպքը չէ Սիրիայում: Այս տարվա մարտին դրանից Սիրիայում տուժել էր շուրջ 1500 մարդ: