Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մեկ տարով կորակազրկի Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը հայտարարել է, որ Ռուսաստանի,Ղազախստանի ու Բելառուսի հավաքականները հակադոպինգային խախտումների համար Ռիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիական խաղերից հետո կորակազրկվեն մեկ տարով։ Այանի խոսքերով՝ այդ մասին կհայտարարվի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Հնարավոր է, որ նաև այլ երկրներ որակազրկվեն։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
«Խաղերից հետո մենք կորակազրկենք Ռուսաստանին, Ղազախստանին և Բելառուսին։ Դոպինգ թեսթերի վերստուգումն ավարտված է, և ենթադրում եմ, որ այլ երկրներ նույնպես կորակազրկվեն»,- ասել է Այանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ծանրամարտի ընտրանին չի մասնակցում Օլիմպիական խաղերին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում