Դատախազը չի առարկել Արմեն Մարտիրոսյանի կալանքը փոխելու միջնորդությանը
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը, որին ներկա է եղել նաև հենց ինքը՝ Մարտիրոսյանը:
Այժմ դատարանը խորհրդակցական սենյակում է, և մի քանի րոպեից կհրապարակվի որոշումը։
Դռնփակ դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստում նրա խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդությանը ոչ քննիչները և ոչ էլ դատախազը չեն առարկել:
«Լարվածությունը թուլացել էր, և չառարկեցին, հնարավոր է, ազատ արձակվի», -հավելեց փաստաբանը՝ նշելով, որ գրավի չափը որոշում է դատարանը և միայն դրա վճարումից հետո Մարտիրոսյանը կարող է ազատ արձակվել:
Փաստաբանն ասաց, որ Մարտիրոսյանն իրեն զգում էր «նորմալ, մարտական»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին