Դավիդ դե Հեա. «Պոգբան այնպիսի տեսք ունի, կարծես երբեք չի հեռացել ակումբից»
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Հեան կիսվել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ «Յուվենթուսից» «ՄՅու» տեղափոխությունից ստացած տպավորություններով: Հիշեցնենք, որ այդ գործարքն ամենախոշորն է ֆուտբոլի պատմության մեջ՝ 105 մլն եվրո:
«Պոգբան զգում է, որ սա իր տունն է, և մենք իրականում շատ ուրախ ենք, որ նրան կրկին տեսնում ենք Մանչեսթերում: Հիմա նա այստեղ է՝ իր ընկերների հետ: Այնպիսի տեսք ունի, կարծես երբեք չի հեռացել ակումբից»,- դե Հեայի խոսքերը մեջբերել է eurofootball.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու