Խուան Մարտին դել Պոտրո. «Ջոկովիչը շատ է օգնել ինձ»
Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն պատմել է աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչի հետ բարեկամական փոխհարաբերությունների մասին:
«Նա մեկն է նրանցից, ովքեր ամենածանր պահերին աջակցել են ինձ,- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դել Պոտրոյի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն:- Նովակը շատ է օգնել ինձ:
Դժվար է խոսել գործընկերների հետ՝ առանց անդրադառնալու թենիսին, սակայն իմ ու նրա միջև յուրահատուկ փոխհարաբերություններ են հաստատվել: Հենց այդ պատճառով ջերմորեն գրկեցինք միմյանց խաղից հետո:
Իմ ելույթը Ռիոյում» միայն թենիսի արդյունք չէ: Օլիմպիական մրցաշարին հետևում են նաև մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ է թենիսի ռակետը: Բոլորը գիտեին Ջոկովիչի նկատմամբ իմ հաղթանակի մասին: Իսկ Նադալի ու Մարրեյի հետ խաղերն իսկական կինոյի են վերածվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու