Կալիֆորնիայում հայտարարել են անտառային հրկիզումներ սկսած տղամարդու անունը
Հարավային Կալիֆորնիայում ավելի քան 34 հազար տների 82 հազար բնակիչներ պետք է տարհանվեն Կաջոն Պասս շրջանից` վերահաս հրդեհների տարածման պատճառով: Լուրը հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ նշելով, որ սրա մասին հայտնում է Սան-Բերնադինոյի հակահրդեհային դեպարտամենտի ներկայացուցիչը:
Հրդեհը նաև հանգեցրել էր Ռայթվուդ քաղաքի լեռնադահուկային հանգստավայրից զբոսաշրջիկների տարհանմանը: Իշխանությունները հաղորդել են, որ այն տղամարդու անունը, ում պատճառով, հնարավոր է, սկսվել է հրդեհը: Ենթադրվում է, որ նա Դեյմին Պաշլիկն է, ում արդեն մեկ տարի է ցանկանում են պատասխանատվության ենթարկել հրկիզումների համար:
Ենթադրվում է, որ վերջին հրդեհները ևս նա է կազմակերպել, որոնց հետևանքով ոչնչացվել է 175 տուն:
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով այրվել է 200 տուն
- Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով շուրջ չորս հազար մարդ է տարհանվել