Կամավորներին Ռիոյում լավ չեն կերակրում
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի կամավորների մի մասը մրցումների ավարտից 5 օր առաջ հրաժարվել է շարունակել աշխատանքը: Նրանք դժգոհ են կազմակերպական ցածր մակարդակից ու նորմալ սննդի բացակայությունից:
«Շատ կամավորներ հեռացել են Օլիմպիադայից, որովհետև երկու շաբաթ է՝ ստիպված են աշխատել ամեն օր: Գրաֆիկը միշտ խառն է: Օրական 8-9 ժամ էինք աշխատում, իսկ մեզ նույնիսկ կարգին չէին կերակրում: Այնպես էին վերաբերվում, կարծես կազմակերպիչները մեզ մեծ ծառայություն են մատուցում: Իրականում նրանք հսկայական գումարներ են աշխատում՝ մեզ օգտագործելով որպես անվճար բանվորական ուժ»,- կամավորներից մեկի խոսքերը մեջբերել է championat.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու