
Միհրան Հարությունյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը դարձավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանեկին էր: Գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով, բայց քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, նա էլ օլիմպիական չեմպիոն հռչակվեց։
Եզրափակչի ճանապարհին Հարությունյանը 9։0 հաշվով գերազանցել է եգիպտացի Սալեհ Կահքին։ Երկրորդ գոտեմարտում հայ մարզիկը 2։1 հաշվով հաղթել է կորեացի Ռյու Հանսույին, իսկ կիսաեզրափակչում 3։1 հաշվով առավելության հասել ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ։