Նաիրա Զոհրաբյանը դուրս է գալիս Ակադեմիայի խորհրդի կազմից
Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել է Գեղարվեստի ՊետականԱկադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին և տեղեկացրել է, որ դուրս է գալիս Գեղարվեստի Պետական Ակադեմիայի խորհրդի կազմից։ Այդ մասին տեղեկացնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի, Նաիրա Զոհրաբյանը Գեղարվեստի Ակադեմիայի ռեկտորին ուղղված նամակում նշել է, որ պետական որևէ բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր կամ կուսակցական բարձրաստիճան անձ չպետք է լինի որևէ ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, և ԲՈՒՀ-երը պետք է ունենան իրական և ոչ իմիտացիոն ինքնավարություն։
ԲՀԿ խմբակցության ղեկավարը կոչ է արել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին և կուսակցական բարձրաստիճան անձանց, ովքեր ներկայացված են այս կամ այն ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, դուրս գալ նշյալ խորհուրդներից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները