Շտեֆանեկ. «Երկրպագուների դժգոհությունը նորմալ է»
Սերբ Դավոր Շտեֆանեկը, ով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում միայն մրցավարական կողմնակալության շնորհիվ հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանին ու ոսկե մեդալ նվաճեց, խոստովանել է, որ ուշադրություն չի դարձրել տրիբունաների սուլոցներին:
«Մրցումների հենց սկզբից զգում էի, որ պատրաստ եմ ողջ ուժերս գործի դնել գորգի վրա: Սա յուրահատուկ իրադարձություն է: Այնպիսի զգացողություն է, որ մի քիչ խմել եմ: Այս ոսկե մեդալն իմ հարազատ քաղաքի՝ Սուբոտիցայի համար է: 32 տարի մենք չէինք կարողանում մեդալ նվաճել: Շնորհակալ եմ մարզիչներին, թիմին, ծնողներիս, Օլիմպիական կոմիտեին ու ըմբշամարտի ֆեդերացիային:
Եզրափակչում չեմ լսել տրիբունաների սուլոցը, որովհետև իմ ուշադրության կենտրոնում միայն մարզիչս էր: Հետո լսեցի երկրպագուների դժգոհությունը: Նման բաներ շատ են եղել, նույնիսկ երբ պարտվել եմ, այնպես որ, նորմալ է»,- Շտեֆանեկի խոսքերը մեջբերել է championat.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու