«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրը մեկնարկում է
Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա՝ օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր:
Մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հոգևորականների և «Օտրադա» մանկական երգչախմբերը, կգործեն լուսանկարչական և մանկական նկարների ցուցահանդեսներ: Ծրագիրը կներառի նաև «Ռուսական կինոյի օրեր», կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, կանցկացվեն թատերարվեստի և կինոյի ոլորտի վարպետության դասեր:
Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հանդիսավոր գալա-համերգով, որին կմասնացեն «Օտրադա» մանկական երգչախումբը, Մարիինյան թատրոնի մենակատարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և պատանի երաժիշտ-կատարողներ Ռուսաստանից: Համերգին զուգընթաց կգործի «Ռուսաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:
Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: