Կանաչ ծառերի սպանդ՝ Վանաձորում
Վանաձորի բնակիչ Անահիտ Կարապետյանը այսօր հրապարակել է ահազանգել է Վանաձորում կանաչ, փարթամ սպանդի մասին և այդ մասին տեսանյութ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Նա տեղեկացնում է, որ ծառերը կտրվել են Ազատամարտիկների պուրակում:
Քաղաքացու ահազանգին ընթացք է տվել Վանաձորից ընտրված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը և տեղեկացրել, որ ծառահատումների ահազանգով դիմել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացել, որ ծառահատման թույլտվությունը տրված է Վանաձորի քաղաքապետարանի կողմից։
«Սիրելի Վանաձորցիներ ահա ՀՀԿ կառավարման արդյունքը, որն ուղղակի միտված է կանաչ Վանաձորի ոչնչացմանը ու ևս 5 տարի ցանկանում են այս ամենը շարունակել։ Ես գրավոր հարցումներ եմ պատրաստել այս խնդրով և հետևողական եմ լինելու, որ բոլոր պատասխանատուները պատժվեն այս վանդալիզմի համար», -իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Մարուքյանը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի՝ հեռախոսազանգերին չպատասխանալու պատճառով հնարավոր չէ ներկայացնել «մյուս կողմին», թե՝ իսկապե՞ս կա թույլտվություն կանաչ ծառերը կտրելու: