ՖԻՖԱ-ՀՖՖ «Live your goals-2016» միջոցառումը՝ Արթիկում
Օգոստոսի 16-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ «Live your goals» ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը: «Live your goals»-ը ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ՝ ֆուտբոլ խաղալու համար: Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 60 ֆուտբոլիստուհիներ, ովքեր կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու