Արմեն Մարտիրոսյանն ազատության մեջ է
Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ողջունել է Մարտիրոսյանի կալանքի դեմ բողոքը բավարարելու և նրա խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման կայացումը:
«Կալանքի՝ որպես անձին ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցի կիրառումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ քրեական վարույթի ընթացքում այդ անձի օրինական վարքագիծը հնարավոր չէ երաշխավորել կամ ապահովել ազատությունից զրկելու հետ չկապված այլ միջոցներով:
Բացի այդ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս կարևոր նշանակություն պետք է ունենա անձի՝ հանցանք կատարելու կամ փախուստի դիմելու իրական հնարավորության գնահատումը կամ անձի կողմից իր վրա օրենքով կամ դատական ակտով դրված պարտականության կատարման ապահովման իրական անհրաժեշտությունը:
Ընդ որում, կալանքի կիրառության հիմքերի առկայության հարցը գնահատելիս յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ սկսած ենթադրյալ հանցանքին անձի առնչության աստիճանից մինչև նրա անձնական և ընտանեկան կյանքի հանգամանքների քննարկումը:
Անազատության մեջ պահելու հարցեր քննարկելիս նշված չափանիշները պետք է դառնան Հայաստանի իրավական կյանքի իրական մաս, իսկ դրանց լիարժեք կիրառությունը՝ արմատավորված անշրջելի պրակտիկա», -ասված է ՄԻՊ աշխատակազմից տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր. Փոստանջյան
- Արմեն Մարտիրոսյանը ազատ կարձակվի
- Դատախազը չի առարկել Արմեն Մարտիրոսյանի կալանքը փոխելու միջնորդությանը
- Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը ապօրինի են գտնվում անազատության մեջ. Փաստաբան
- Փոխեք Դավիթի, Արմենի ու Հովսեփի խափանման միջոցները, պարոնայք. Թևան Պողոսյանի կոչը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին