Ստամբուլում հեղաշրջման փորձի հետ կապված խուզարկությունները շարունակվում են
Թուրքիայի ոստիկանության աշխատակիցները ռազմական հեղաշրջման փորձից հետո Ստամբուլի ավելի քան հարյուր տներում խուզարկություն են անցկացրել, որի ընթացքում մի քանի մարդ են ձերբակալել,- գրում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ քննիչների՝ խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք այս կամ այն կերպ կարող էին ներգրավված լինել ձախողված հեղաշրջման փորձի մեջ:
Ոստիկանությունում նշել են, որ ձերբակալվածները կասկածվում ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:
Նախօրեին երեկոյան Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել էր, որ հեղաշրջման փորձից հետո հետաքննությունների շրջանակում երկրում ավելի քան 40 հազար մարդ է ձերբակալվել:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել հուլիսի 16-ին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկությունները շարունակվում են
- Հաքան Շյուքյուրը մեղադրվում է հեղաշրջման փորձին մասնակցության մեջ
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 26 հազար մարդ
- Թուրքիայի տնտեսությունը հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է 100 միլիարդ դոլար
- Թուրքիայում ազատ են արձակել հեղաշրջման փորձի մեջ կասկածվող 758 ձերբակալվածի
- Թուրքիայում հայտնել են հեղաշրջման փորձի մասնակիցների հստակ թիվը
- Թուրքիայում հեղաշրջման մասնակիցներին «բռնաբարում, ստորացնում և կտտանքների են ենթարկում»
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Turkish Airlines-ն ազատել է 211 աշխատակցի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում