Միհրան Պողոսյանի քեռու որդին մտադիր է պատգամավոր դառնալ. «Հրապարակ»
Չարենցավանում արդեն սկսել են պատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Չարենցավանն ու հարակից շրջաններն ընդգրկող ընտրատարածքում մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդին՝ Վահան Հարությունյանը։
Միշա Հարությունյանը գործարար է, նրա մի եղբայրն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է։ Նա նաև ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է։
«Մոտ 150 հոգու «Միկմետալից» և իրենց պատկանող այլ ընկերություններից ուղարկել են դասընթացների։ Եվ ովքեր չեն ցանկանում մաս կազմել այս ամենին և դառնալ հանձնաժողովի անդամ, նրանց առջև պայման է դրվում՝ դիմումդ գրիր, ազատվիր աշխատանքից»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա