Ռիո-2016-ում հայ մեդալակիրները բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը. Վարչապետ
Այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ կառավարության անդամները ծափահարություններով ողջունել են Ռիո 2016-ում հանդես եկող հայ մարզիկներին՝ օլիմպիական մեդալներ նվաճելու համար:
«Ես ցանկանում եմ մեր բոլորի անունից շնորհավորել մեր մեդալակիներին, օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: Կարծում եմ իրենք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամայնը:
Նա ընդգծեց, որ ազատ ոճի ըմբիշներից կառավարությունը դեռ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի:
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Մինասյան. «Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը»
- Ռիոյում՝ ոչ, բայց Վիվառոյում Միհրան Հարությունյան համարվում է հաղթած
- Արթուր Ալեքսանյանը չեմպիոն հռչակվելուց հետո սափրել է մարզական մեկնաբանի գլուխը
- Գոռ Մինասյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
- Գյումրիում հրավառությամբ ու երգ ու պարով են ընդունել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը
- Այս ամենը կեղտ է. Միհրան Հարությունյան
- Հաղթանակս նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին. Արթուր Ալեքսանյան
- Միհրան Հարությունյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
- «Ռիո-2016». Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն