Հայաստանում առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ. Յոհան Վանդերպլաետսեն
«Մեր երկրում առկա են էներգետիկայի ոլորտում գործելու լայն հնարավորություններ»,-այս մասին նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Յոհան Վանդերպլաետսենը նշել է, որ ուսումնասիրել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ ընդգծելով, որ առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Շնայդեր էլեկտրիկ»-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահը շեշտել է, որ նախատեսում են իրենց տեխնոլոգիական արտադրությունը տեղափոխել Հայաստան, կիրառել արտադրական նորագույն տեխնոլոգիաներ և բուհերի հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ կադրեր: