Նավթի համաշխարհային գների դինամիկան անկայուն է
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները տատանվում են տարբեր ուղություններով են: «Գազետա.ռու»-ն գրում է, որ սրա մասին են վկայում առևտրային տվյալները:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,02%-ով՝ հասնելով 46,80 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,32%-ով՝ հասնելով բարելի համար 49,69 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: