Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, հնարավոր է, համաներում լինի. «Ժողովուրդ»
Որքան ավելի է մոտենում Անկախության 25-րդ տարեդարձը, Հայաստանի դատապարտյալների շրջանում այնքան ավելի են ակտիվանում այն լուրերը, ըստ որի` ՀՀ իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել:
Նշենք, որ նման տարեդարձների առիթով սովորաբար համաներում հայտարարվում է, սակայն այդ հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այս անգամ էլ, անպայման, այդպես կլինի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, համաներման մասով նախագահականում, այնուամենայնիվ, քննարկումներ տեղի են ունեցել: Թերթը փորձել է ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե որքանով իրատեսական են համաներման վերաբերյալ լուրերը: Ի պատասխան՝ ՀՀ ԱՆ-ից հայտնել են, որ խնդիրն իրենց գերատեսչության իրավասության շրջանակում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ ԱԺ-ն հանրապետության նախագահի առաջարկությամբ:
Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու հնարավորության վերաբերյալ թերթը փորձել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա