Դատական նիստը ընդմիջվել է և Մանուկյանին ցավազրկող են ներարկել. Փաստաբան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դռնփակ դատական նիստում տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի բողոքի քննության գործով դատական նիստը: Դատավորը խորհրդակցական սենյակ է մտել, և որոշումը կհրապարակվի վաղը՝ օգոստոսի 19-ին:
Նշենք, որ Պավել Մանուկյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը՝ փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը և Հարություն Բաղդասարյանը բողոքարկել են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքն ընտրելու մասին: Փաստաբանները վստահեցնում են, որ իրենց պաշտպանյալը կալանքից ազատվելով չի խոչընդոտի քննությանը և չի խուսափի քննությունից:
Նիստից հետո Պավել Մանուկյանին Վերաքննիչ դատարանից «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխեցին շտապ օգնության ծառայության մեքենայով: Ինեսսա Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ Մանուկյանը ցավեր է ունեցել և բժիշկները ստիպված են եղել ցավազրկող ներարկել:
«Եթե դատարանը որոշի որ մերժում է մեր բողոքը, ապա մենք կշարունակենք իրավական ընթացակարգը և կդիմենք Վճռաբեկ դատարան՝ իհարկե, մեր պաշտպանյալի հետ համաձայնեցնելուց և նրա դիրքորոշումը իմանալուց հետո», -հավելեց փաստաբանը:
Պավել Մանուկյանը մեղադրվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ ապօրինի զենք պահելու և փոխադրելու, ինչպես նաև շենքեր և շինություններ զավթելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Պավել Մանուկյանը կվիրահատվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
- Բժիշկը մեկնաբանել է Պավել Մանուկյանի ոտքի կարճանալու մասին տեղեկությունները
- Պավել Մանուկյանի ոտքը հնարավոր է կարճանա. Փաստաբան
- ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Պավել և Արամ Մանուկյաններին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան