Թուրքիայում օրվա մեջ երրորդ պայթյունն է տեղի ունեցել
Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս շրջանում: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է հինգի:
Օրվա ընթացքում թվով երրորդ պայթյունը որոտացել է Խիզան քաղաքից ոչ հեռու: Պայթուցիկ սարքը գործարկվել է զինվորականների ավտոշարասյան անցնելու ժամանակ: Չորս զինվորականներ էլ գտնվում են հիվանդանոցում:
Ավելի վաղ երկու պայթյուն էր տեղի ունեցել Էլազիգ և Վան քաղաքներում՝ ոստիկանական բաժանմունքների մոտ, զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 210-ը: Լրատվամիջոցները հաղորդել են, որ պայթյուններից մեկը կազմակերպվել է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների կողմից: ՔԱԿ-ը դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: