Աշխատանքային գրքույկները կհանվեն կիրառությունից
Աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան, այսինքն՝ աշխատանքային գրքույկները գործածությունից դուրս կգան: Այդ մասին համապատասխան որոշումն այսօր կառավարությունն ընդունել է իր հերթական նիստում:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ըստ այդմ՝ կսահմանվի աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, կհաստատվի նաև աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը:
Այսպիսով՝ կապահովվի մինչև 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան՝ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին