Բոլտ. «Գեթլինն արդեն ծեր է»
Օլիմպիական 7-ակի չեմպիոն ճամայկացի Ուսեյն Բոլտը խոսել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող օլիմպիական խաղերի 200 մետր վազքի կիսաեզրափակչի մասին: Բոլտը 19,87 վայրկյան արդյունքով վստահորեն մտել է եզրափակիչ, իսկ ահա նրա գլխավոր մրցակից Ջասթին Գեթլինը չի կարողացել դա անել:
«Բոլորը ցնցված են, որ Գեթլինը չի մտել եզրափակիչ: Արդեն 100 մետր վազքից հետո կարելի էր ասել, որ ծերացել է: Որքան տարեց ես, այնքան դժվարությամբ ես վազում 200 մետրը: Ուստի աշխարհի հաջորդ առաջնությունում ես կսահմանափակվեմ 100 մետրով»,- Բոլտի խոսքերը մեջբերել է championat.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու