ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների մահերի համար պատասխան տվողներ պետք է լինեն. Ենիգոմշյան
«Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գրավման օրերին մահացած երեք ոստիկաններից մեկը «Սասնա ծռեր» խմբի գործողություններից չի սպանվել, իսկ մյուս երկու ոստիկանները վիրավորվել են փոխհրաձգության ժամանակ»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա նրանց սպանությունների համար:
«Այդ փոխհրաձգության ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ վիրավորներ, որոնք բարեբախտաբար, իրենց կյանքը չեն կորցրել: Այնտեղ եղել է փոխհրաձգություն, պաշտպանություն, և պաշտպանության արդյունքում զոհվել է երկու ոստիկան: Զուտ մարդկային առումով ես հերթական անգամ իմ ցավն եմ հայտնում նրանց մահվան կապակցությամբ», -հայտարարեց Ենիգոմշյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե պե՞տք է լինեն մարդիկ, որոնք պատասխան պետք է տան այդ մահերի համար, և Ենիգոմշյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ մահերի համար պատասխան տվողներ պետք է լինեն ու հավելեց. «Բայց նաև պատասխան տվողներ պետք է լինեն ամբողջ Հայաստանում տիրող իրավիճակի համար: Եթե միայն այդ երկու մահերի համար պատասխանատվություններ փնտրվեն և օրենքի կիրառում լինի, ապա դա շարունակություն կլինի նույն այս անարդար իրադրությանը»:
ՀԽ անդամի խոսքով, նախաքննությունը պետք է հաշվի առնի հանգամանքը, որ ինքնապաշտպանության արդյունքում է վիրավորումը կատարվել:
Նշենք, որ հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորվել ու որոշ ժամանակ անց մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ նույն օրը վիրավորված Գագիկ Մկրտչյանը ստացած վնասվածքներից կոմայի մեջ էր ընկել և 27 օր անց մահացել էր հիվանդանոցում: Հուլիսի 30-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊՊԾ գնդի տարածքից արձակված դիպուկահարի կրակից մահացել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը մահացավ
- Ահարոնյան. Զինված խմբի դիպուկահարի կրակոցից ոստիկան է զոհվել
- ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին