Իտո. «Մորս կարիքն եմ շատ զգում»
Ճապոնուհի Կաորի Իտոն ռուս Վալերիա Կոբլովայի նկատմամբ ըմբշամարտի մրցաշարի մինչև 58 կգ քաշային կարգի եզրափակչում տոնած հաղթանակից հետո դարձավ միակ կինը, ով անհատական մրցումներում ոսկե մեդալներ է նվաճել 4 Օլիմպիադայում: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Բացի այդ, այս մարզաձևի պատմության մեջ ոչ ոք օլիմպիական 4 ոսկե մեդալ չի նվաճել: Իր կարիերայի ընթացքում 32-ամյա մարզուհին անընդմեջ հաղթել է 2004, 2008, 2012 և 2016 թթ. Օլիմպիական խաղերում: Բացի այդ, աշխարհի 10-ակի չեմպիոն է:
Իտոն մենամարտից հետո կիսվել է իր զգացումներով:
«Երկար տարիներ ըմբշամարտով եմ զբաղվում: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցել են ինձ, ընտանիքիս, ընկերներիս ու մերձավորներիս: Մորս կարիքն եմ շատ զգում: Գիտեմ, որ երկնքից նայում է ինձ: Զգում եմ նրան: Եզրափակչում վերջին երկու միավորը նա պարգևեց ինձ»,- ասել է Իտոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու