Հնդկաստանը շռայլ պարգևատրում է նախատեսում իր միակ մեդալակրի համար
Հնդիկ մարզուհի Սակշի Մալիկը շռայլորեն կպարգևատրվի իր երկրի կողմից օլիմպիական բրոնզե մեդալի համար: Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն: Սակշին բրոնզե մեդալ է նվաճել կանանց ըմբշամարտի մինչև 58 կգ քաշային կարգում: Այդ մրցանակը նրա երկրի համար առաջինն էր Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերում, ինչպես նաև հնդկական կանանց ըմբշամարտի պատմության մեջ:
Իր մեդալի համար Սակշին 375 հազար դոլարով կպարգևատրվի Խարյան նահանգի իշխանությունների կողմից: Բացի այդ, նրան պետական ծառայողի աշխատանք կառաջարկվի:
Մարզուհու հաղթանակին շատ բուռն է արձագանքել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով թվիթթերյան իր էջը հեղեղել է ուրախ հաղորդագրություններով:
«Սակշի Մալիկը պատմություն է կերտում: Շնորհավորում ենք նրան բրոնզե մեդալի նվաճման առթիվ: Ողջ ժողովուրդն է տոնում: Այդ մեդալը մեզ ստիպում է հպարտանալ Հնդկաստանի դուստրով: Սակշին առաջիկա տարիներին կոգևորի մեր մարզիկներին»,- գրել է Նարենդրա Մոդին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու