Մեսսին առաջին անգամ մրցանակ նվաճեց «Բարսելոնի» ավագի կարգավիճակում
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլ է խփել «Սևիլիայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում, որը կատալոնյան ակումբն իր օգտին է գրանցել 3։0 հաշվով։ 29-ամյա արգենտինացին կատալոնյան թիմի կազմում նվաճեց 29-րդ մրցանակը, բայց առաջինը՝ «Բարսելոնի» ավագի կարգավիճակում։ Բանն այն է, որ ավագ Անդրես Ինյեստան վնասվածքի պատճառով բաց է թողել այդ հանդիպումը։
Մեսսին 8 մրցանակ է նվաճել Պրիմերայում, 7 անգամ հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղերում, 4 անգամ՝ Չեմպիոնների լիգայում և նույնքան՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Բացի այդ, արգենտինացին 3-ական անգամ տիրացել է Եվրոպայի Սուպերգավաթին ու աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու