Նաինգոլան. «Ափսոսում ենք, որ ավելի շատ գոլեր չխփեցինք»
Հռոմեական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը կիսվել է պորտուգալական «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի հանդիպումից (1։1) ստացած տպավորություններով։ Հարկ է նշել, որ հաշվետու խաղի 41-րդ րոպեին «Ռոման» մնացել է 10 հոգով. Խաղադաշտից երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվել է Թոմաս Վերմալենը։
«Կարծում եմ՝ թվային փոքրամասնությամբ անցկացրած 50 րոպեն մեզանից շատ էներգիա խլեց, սակայն մենք պայքարեցինք մինչև վերջ։ Հասկանալի է, որ երկրորդ խաղակեսում ճնշման տակ էինք,- Նաինգոլանի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Ափսոսում ենք, որ առաջին կեսում ավելի շատ գոլեր չխփեցինք, երբ տնօրինում էինք խաղադաշտում։ Սակայն դեռ երկրորդ խաղը կա, որը պետք է անցկացնենք տանը։ Հուսով եմ, որ այն մեզ համար հաջող կդասավորվի։
Հիմա պետք է բարելավենք մեր ֆիզիկական որակները, որովհետև մրցաշրջանի այս հատվածում չենք կարող 100 տոկոսանոց մարզավիճակում լինել։ Դրական արդյունքի ենք հասել, որից պետք է օգտվենք, որպեսզի տանն ապահովենք խմբային փուլի ուղեգիրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու