Նանի. «ՄՅու»-ի հետ հնգամյա պայմանագրի ստորագրումը սխալ որոշում էր»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նանին ակումբի հետ 2013 թ. նոր հնգամյա պայմանագրի կնքումը սխալ որոշում է համարում: Այն ավելացրել է հանրության ճնշումը պորտուգալացու վրա:
«ՄՅու»-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը կարող էր լինել կյանքի լավագույն պահը, բայց վերածվեց ամենավատի,- Նանիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն:- Այն բանից հետո, երբ դուք պայմանագիր եք ստորագրում, կարծում եք, որ մարդիկ կպաշտպանեն ձեզ: Բայց ամեն ինչ հակառակն էր. ավելացավ լարվածությունը, և վնասվածքներ ստացա: Դա տհաճ պահ էր, և այն շատ է հիասթափեցրել ինձ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու