«Ուտրեխտը» վարձակալել է «Արսենալի» տաղանդին
Լոնդոնյան «Արսենալի» և Անգլիայի պատանեկան հավաքականի պաշտպան Տաֆարի Մուրը կարիերան կշարունակի Հոլանդիայում։ Նշենք, որ 19-ամյա ֆուտբոլիստն «Արսենալում» հայտնվել է 12 տարեկան հասակում, իսկ անցած մրցաշրջանում հանդես է եկել «զինագործների» երիտասարդական թիմում։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, «Ուտրեխտը» Մուրին վարձակալել է 1 տարով։ Նա կխաղա հոլանդական ակումբի երիտասարդական թիմում, որը հանդես է գալիս Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու