Չինաստանում կնոջ հղիությունը շարունակվել է մեկ տարուց ավելի
Չինական Հունան նահանգի բնակիչ կանանցից մեկը՝ Վանգ Շին (Wang Shi), Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել հղիության ժամկետի համար, որը շարունակվում է արդեն 17 ամիս: Այդ մասին գրել է People`s Daily պարբերականը:
Աղջիկը հղիացել է նախորդ տարվա փետրվարին և հղիության վերջնաժամկետը եղել է նոյեմբերի 15-ը: Սակայն, ըստ աղբյուրի, օրը եկել, անցել է, բայց երեխան չի շտապել դուրս գալ «տաքուկ» միջավայրից:
Անհանգստացած կինը տասն օրը մեկ այցելել է հիվանդանոց, իր բժշկին՝ ստուգման: Ըստ աղբյուրի, բժիշկները բացառել են 14-րդ ամսում կեսարյան հատման տարբերակը, քանզի երեխան դեռ բավականաչափ զարգացած չի եղել:
«Մասնագետներն ասում են, որ եղել են կանայք, ովքեր ծննդաբերում են հղիության 13-րդ ամսում, սակայն երբեք չի եղել դեպք, որ շարունակվի հղիությունը 17 ամիս և ավելի: Նրանք չեն կարողանում հասկանալ պատճառները», -ասել է Վանգի ամուսինը:
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, կինը առողջական խնդիրներ չունի, լավ վիճակում է: Երեխան 3,8 կգ է: Նրան կվիրահատեն հղիության 18-րդ ամսում: