ՊՊԾ շենքը զավթելու և պահելու գործով նշանակվել է 87 փորձաքննություն
Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ներկայումս ընթանում է ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցների հավաքման և ստուգման գործընթացը: Այդ մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, դրա շրջանակներում, մասնավորապես, նախաքննական մարմնի կողմից նշանակվել են 87 փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, տոկսիկոքիմիական, դատաքիմիական, դատաապրանքագիտական, դատաքրեագիտական, դատաձեռագրաբանական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային, դատանյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական և դատագենետիկական:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հորդորում է դատավարության այն մասնակիցներին, ում իրավաչափ շահերին առնչվում են նշանակված փորձաքննությունները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մասնակցել դրանց կատարմանը, ներառյալ՝ ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, բացարկ հայտնել փորձագետին, միջնորդել, որ փորձագետ նշանակվի իրենց մատնանշած անձանց թվից, փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր և այլն: Նշանակված փորձաքննությունների արդյունքների և դրանց կապակցությամբ ձեռնարկվելիք հնարավոր գործողությունների մասին կհայտնվի լրացուցիչ», -նշվում է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ պետը ԱՄՆ դեսպանին վստահեցրել է, որ ՊՊԾ գնդի վերաբերյալ քրգործերով կատարվում է «օբյեկտիվ քննություն»
- ՀՔԾ վարույթ է ընդունվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զինված զավթման դեպքի վերաբերյալ քրեական գործը
- ՊՊԾ գունդ տանող բոլոր ճանապարհները փակ են. «Ժողովուրդ»
- ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին