Պոգբա. «Չեմ մտածում այն մասին, թե որքան են վճարել ինձ համար»
Կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է «Սաութհեմպտոնի» հետ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր նորամուտը նշելու հավանականության մասին։
«Ավելի լավ է՝ այդ մասին հարցնեք մարզչին։ Ես ինձ լավ եմ զգում, մարզվել եմ ինչպես վերջին 10 օրվա, այնպես էլ արձակուրդի ընթացքում։ Պարզապես երջանիկ եմ, որ ֆուտբոլ եմ խաղում, նույնիսկ չեմ մտածում այն մասին, թե որքան են ինձ համար վճարել։ Ինչ եղել է, անցել է, հիմա ուզում եմ հաղթել Պրեմիեր լիգայում։ Իմ նպատակը միշտ լավագույնը լինելն է։ Բացի այդ, ուզում ենք վերադառնալ Չեմպիոնների լիգա, պարտավոր ենք լինել այնտեղ»,- Պոգբայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու