Ռոնալդուն ցուցադրել է իր նոր «Bugatti»-ն, որը գնել է 1,7 մլն ֆունտ ստեռլինգով
Պրիմերայի մեկնարկից մի քանի օր առաջ մադրիդյան «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հպարտացել է իր նոր թանկարժեք մեքենայով: «Եվրո-2016»-ում Պորտուգալիայի հավաքականի հաղթանակից հետո Քրիշտիանուն ձեռք է բերել «Bugatti 16,4 Grand Sport version»: Այս մասին հայտնում է isport.ua-ն: Իր նոր «գազանի» լուսանկարները Ռոնալդուն ցուցադրել է գնումից անմիջապես հետո, սակայն միայն հիմա է այն դուրս բերել փողոց: Ռոնալդուն իր ուղևորությունը նկարահանել է տեսախցիկով, որը հրապարակելիս գրել է. «Վերադառնում եմ տուն»:
Ավելացնենք, որ նշված ավտոմեքենան ամենաարագն է աշխարհում և ունակ է մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնել ընդամենը 2,6 վայրկյանում: Այդ ավտոմեքենաների թիվը ողջ աշխարհում հասնում է 450-ի: Նման ավտոմեքենաներ ունեն նաև բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը:
Այժմ Ռոնալդուն շարունակում է վերականգնվել վնասվածքից ու մարզավիճակ ձեռք բերել նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այն «Ռեալի» համար կսկսվի «Սոսյեդադի» հետ առաջիկա կիրակի կայանալիք խաղով: Պորտուգալացին այդ հանդիպմանը չի մասնակցի, սակայն կփորձի հնարավորինս շուտ վերադառնալ՝ օգնելու իր թիմին՝ նվաճելու նոր մրցանակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու