Վարչապետը հանձնարարել է պարզել՝ որքան գումարներ են բյուջեից փոխհատուցվում ՄԻԵԴ վճիռների համար
Այսօր կառավարության նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով փոխհատուցման վերաբերյալ որոշման նախագիծը, որի համաձայն Հայաստանի կառավարությունը, որպես փոխհատուցում, ՄԻԵԴ-ի վճռով պետք է վճարի 18,225 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
««Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացնել 18,255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ`վճռով սահմանված արդարացի հատուցման համար»,- ներկայացրեց նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Իսկ գումարի վճարման վերջնաժամկետը, ըստ որոշման նախագծի, սահմանվում է այս տարվա հոկտեմբերի 7-ը:
Նիստը վարող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչև նախագիծը հաստատման ներկայացնելը Ֆինանսների նախարարությանը հանձնարարեց հաշվարկել՝ պարզելու, թե վերջին երեք տարվա ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների համար որքան գումար է հատկացվել:
«Ես հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014–2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում: Եվ ընդհանրապես, այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ: Պետք է հաշվարկել և հասկանալ: Այդ հարցերը մանրամասն քննարկենք: Արդարադատության նախարարությունը ևս թող քննարկի»,– հավելեց Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ վճիռների կատարման համար կառավարությունը հատկացրեց շուրջ 10 հազար 830 եվրոյին համարժեք դրամ
- ԵԽ զեկույց․ Հայաստանը 2015թ․-ի ՄԻԵԴ վճիռներով պետք է վճարի ռեկորդային թվով գումարներ 2014-ի համեմատ
- Նախարարը՝ ՄԻԵԴ վճիռների մասին. «Չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին»
- ՀՀ պետական բյուջեից ՄԻԵԴ վճիռների արդյունքում արդեն վճարվել է 280 հազարից ավել եվրո
- «ՄԻԵԴ ՎՃԻՌՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌՎԵԼ»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում