Սյունիքում վթարի ենթարկված լիբանանցիները դուրս են գրվել հիվանդանոցից
Երեկ երեկոյան Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից տուժած 5 լիբանանցիներից բաղկացած ընտանիքի անդամները բուժօգնություն են ստացել ամբուլատոր պայմաններում և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո բավարար վիճակում դուրս են գրել։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացնում է, որ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքում 62-ամյա կին ուղևորի մոտ ախտորոշվել է 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածք, 47-ամյա կին ուղևորի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Վարորդի մոտ եղել են միայն քերծվածքներ։
Սիսիանի բժշկական կենտրոն էին դիմել վթարի ենթարկված Լիբանանի 5 քաղաքացիներից 3-ը` 47 ու 62 տարեկան քույրեր և 54 տարեկան վարորդը։
Հիշեցնենք, որ երեկ Սիսիան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի չպարզված պետհամարանիշով ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես Վիտո» մակնիշի (վարորդ Պ. Հ.) ավտոմեքենային և դիմել փախուստի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում