ԵՏՄ վերջին նիստում Հայաստանի մասով կարևոր համաձայնություն է կայացել. «Հրապարակ»
Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի վերջին նիստում, «Հրապարակ»-ի տեղեկություններով, Հայաստանի մասով կարևոր համաձայնություն է կայացել։
«Բանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում բավականին բարդ գործընթաց է ազատ տնտեսական գոտի ստեղծելը, եւ պայմանավորվածություն կա այլևս նման տարածքներ չհիմնել։ Հայկական կողմը վերջին պահին կոնսենսուսային տարբերակով համաձայնություն է ստացել ազատ տնտեսական գոտի հիմնել Սյունիքի մարզում, Մեղրու տարածաշրջանում՝ Իրանի սահմանին։
Դա հնարավորություն կտա դրսից ներդրումներ բերել, արտադրանք տալ ու առանց մաքսատուրքի արտահանել։ Այսինքն՝ ազատ առեւտրի գոտու ստեղծումը հնարավորություն է և ներդրումներ բերելու ենթակառուցվածքային ծրագրերում, և նոր արտադրություններ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, և ավելացնելու արտահանումը»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա