Դվորնիկով. Հակամարտության լուծման համար առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. «Ժողովուրդ»
ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
Դվորնիկովն, անդրադառնալով օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներին, ասել է. «Ես կարծում եմ, որ կոնֆլիկտի լուծման նախադրյալներ կան, սակայն դրանք կախված չեն միայն Ռուսաստանից, Հայաստանից կամ նույնիսկ Ադրբեջանից: Խաղաղ լուծման տարբերակը պետք է ցանկանան խոշոր գերտերությունների ղեկավարները միաժամանակ: Պետք է հասկանալ, որ նույնիսկ խաղաղ լուծման գործընթացում առկա է լիդերների մրցակցություն: Եվ եթե գերտերություններից մեկի մոտ ինչ-որ բան ստացվում է այս ուղղությամբ, ապա մյուսները սկսում են կրակի վրա յուղ լցնել եւ դժվարացնել խաղաղ գործընթացը, որպեսզի մրցակցից խլեն հաջող խաղաղարարի անունը»: