Քրեակատարողական վարչությունը հաստատել է Արայիկ Խանդոյանի լիազորագիրը
Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչությունը հաստատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի լիազորագիրը՝ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԱՆ ՔԿՀ վարչությունից:
«Հարցը լուծվել է, լիազորագիրը հաստատվել է»,- փոխանցեցին վարչության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Արայիկ Խանդոյանը մինչ այդ հայտարարել էր, որ ինքը ցանկանում է առաջադրվել սեպտեմբերի 18-ին կայանալիք իր հարազատ Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում, բայց քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի հաստատում լիազորահգիրը, որն իր վստահված անձը պետք է ներկայացնի ընտրատարածքային հանձնաժողով՝ թեկնածության առաջադրման համար:
Ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը ավարտվում է այսօր ժամը 18:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Խանդոյանը առաջադրվի, ԲՀԿ-ի թեկնածուն կհրաժարվի հետագա պայքարից. ԲՀԿ
- Արայիկ Խանդոյանը ցանկանում է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, բայց լիազորագիրը չեն հաստատում. Հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին