Վան Խաչատուրին ծննդյան 90-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Դուք իրավամբ համարվում եք հայ կոթողային գեղանկարչության հիմնադիրը, որի երկարամյա գործունեությունից ծնված որմնանկարները, կտավներն ու քանդակներն այսօր զարդարում են բազմաթիվ հոյակերտ կառույցներ:
Ազգային ինքնատիպությամբ օժտված Ձեր ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն ունեն հայ կերպարվեստի և ճարտարապետության նոր միտումների սկզբնավորման և զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, արևշատություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում