Պավել Մանուկյանը կմնա կալանքի տակ
Այսօր, խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո Վերաքննիչ դատարանը որոշել է մերժել «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանի կալանքի վերաբերյալ ներկայացրած բողոքը, և Մանուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այդ մասին հայտարարել է Մանուկյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը:
Հիշեցնենք՝ նրա փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը և Հարություն Բաղդասարյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով փոխել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը: Նրանք նշում էին, որ Պավել մանուկյանն ունի առողջական խնդիրներ և վստահեցնում էին, որ նա չի կարող խուսափել քննությունից և չի խոչընդոտի քննության իրականացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Պավել Մանուկյանը կվիրահատվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
- Բժիշկը մեկնաբանել է Պավել Մանուկյանի ոտքի կարճանալու մասին տեղեկությունները
- Պավել Մանուկյանի ոտքը հնարավոր է կարճանա. Փաստաբան
- Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը դիմել են ՍԴ. «Փաստինֆո»