Սաակաշվիլիի կինը կպայքարի Վրաստանի խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ նա պատրաստվում է առաջադրվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից:
«Մոտ չորս տարի է անցել, ինչ ես առաջին տիկին չեմ և ես հետևում եմ Վրաստանին կողքից: Այս ողջ ժամանակահատվածում նոր կառավարությունը կարող էր լավ աշխատել, Սաակաշվիլին երկրում չէր, ո՞վ էր նրանց խանգարում: Եթե նրանք չէին ցանկանում լավ նախագծեր իրականացնել, կարող էին իրենց ցանկությամբ մի բան անել: Ես չեմ տեսնում, որ ինչ-որ նոր բան արված լինի: Ես ցանկանում եմ իմ քաղաքական պայքարը նվիրել այն մարդկանց, ովքեր զոհել են իրենց հանուն երկրի»,- հայարարել է Ռուլոֆսը Զուգդիդիում ունեցած ելույթի ժամանակ:
Սաակաշվիլին հայրենիքը լքել է 2013 թվականին։ Այժմ նա Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետն է։
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են հոկտեմբերի 8-ին: