Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի անունով դասարան կբացվի
Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում այսօր Արցախում ապրիլյան մարտերի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի անունով դասարան կբացվի: Այսօր նաև Ադամի ծննդյան օրն է:
Ֆեյսբուքյան օգտատերերից Աշոտ Ասատրյանը, ով Ադամի հետ միասին նույն դպրոցում է սովորել, գրել է.
«Այսօր Արցախի արծիվներից մեկի ծննդյան օրն է: Մեր Ադամը այսօր ֆիզիկապես ներկա չի լինի իր ծննդյան արարողությանը, ընկերների հետ չի խմի տարբեր կենացներ, բայց կլսի շատ շնորհավորանքներ:
Ապրիլին զոհված ու հերոսացած տղերքից իմ համար Ադամը տարբերվում էր , քանի որ մանկուց ճանաչել եմ իրեն: Ադամին ճանաչել եմ , երբ դպրոցական էր, նույն դպրոցն ենք սովորել, եղել եմ նրանց տանը, ճանաչում եմ նաև ծնողներին ու եղբորը: Շատ աշխույժ ու էներգիայով լեցուն տղա էր:
Ադամը զոհվեց հանուն հայրենիքի, կռվեց ադրբեջանական դրոշի տակ ծառայող մարդասպանների հետ: Կռվեց մինչև վերջ, հայրենիքին տվեց ամենաթանկ բանը՝ կյանքը: Ադամի ու ադամների շնորհիվ ենք մենք խաղաղ ապրում:
Այսօր իմ ու Ադամի դպրոցում ՝ 114 դպորցում, կբացվի դասարան , որը կկրի Ադամ Սահակյանի անունը: Շատ հպարտ եմ: Պատիվ ունեմ:
Շնորհավոր ծնունդդ մեր փոքր ախպեր, դու միշտ կմնաս էն չարաճճի, վազվզող ու միշտ ժպտացող տղեն: Դու էլ կյանքում մեր համար չես մեծանա ու քեզ միշտ ժպիտով կհիշենք, քանի որ բոլոր նկարներումդ ժպիտը դեմքիդ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան