Արայիկ Խանդոյանը առաջադրվել է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), որն այժմ գտնվում է երկամսյա կալանքի տակ, այսօր ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը՝ առաջադրվելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի ընտրություններում։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ծաղկահովիտում ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին։ Այս պահի դրությամբ այստեղ առաջադրված են գործող համայնաքպետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, որին առաջադրել է հենց ՀՀԿ-ն, անկուսակցական Նորաին Հակոբյանը և ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հիշեցնենք, այսօր առավոտյան հայտարարեց, որ եթե Արայիկ Խանդոյանը առաջադրվի, ապա իրենց թեկնածուն կհրաժարվի մասնակցել ընտրություններին։
Հարակից հրապարակումներ`
- Քրեակատարողական վարչությունը հաստատել է Արայիկ Խանդոյանի լիազորագիրը
- Եթե Խանդոյանը առաջադրվի, ԲՀԿ-ի թեկնածուն կհրաժարվի հետագա պայքարից. ԲՀԿ
- Արայիկ Խանդոյանը ցանկանում է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, բայց լիազորագիրը չեն հաստատում. Հայտարարություն