Եթե Խանդոյանը առաջադրվի, ԲՀԿ-ի թեկնածուն կհրաժարվի հետագա պայքարից. ԲՀԿ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. « «Սասնա Ծռերից» ազատամարտիկ Արարատ Խանդոյանը մեկուսարանից հայտարարություն էր տարածել, որ ցանկություն ունի առաջադրվելու սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք համայնքապետի ընտրություններին։
Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաև ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը։ Քիչ առաջ ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ եթե Արարատ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա ինքը իր թեկնածությունը կհանի։
Առաջադրումների ժամկետն ավարտվում է այսօր ժամը 18.00-ին»: